Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պորոշենկոն համաձայնել է մարզադաշտում Զելենսկու հետ բանավեճ անցկացնել ապրիլի 19-ին

Պորոշենկոն համաձայնել է մարզադաշտում Զելենսկու հետ բանավեճ անցկացնել ապրիլի 19-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն բանավեճեր կանցկացնեն Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում ապրիլի 19-ին ժամը 19:00-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գործող նախագահի մամուլի ծառայությունն ապրիլի 17-ին հայտնել Է Facebook-ում: «Բանավեճերի սկիզբը՝ ժամը 19:00-ին Է: (Մարզադաշտի անվտանգության) շրջանակները բաց կլինեն 16:30-ից»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին: Թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ թվով ձայներ: Երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 21-ին: Դրան կմասնակցեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ առաջին փուլի առաջատար Վլադիմիր Զելենսկին: Առաջին սոցհարցման տվյալների համաձայն, որը «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից անցկացվել Է Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ, Զելենսկին հավաքում Է ձայների 61 տոկոսը, իսկ Պորոշենկոյի վարկանիշը կազմում Է 24 տոկոս:

Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի՝ մեկ շաբաթ անց հրապարակված հարցման տվյալները ցույց են տալիս, որ Զելենսկուն պատրաստ Է աջակցել Ուկրաինայի այն բնակիչների 72,2 տոկոսը, որոնք կողմնորոշվել են թեկնածուի հարցում, Պորոշենկոյին՝ մոտավորապես 25 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]