1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մահացել է «Ռոուզների պատերազմը» վեպի հեղինակ Ուորեն Ադլերը. Variety

Մահացել է «Ռոուզների պատերազմը» վեպի հեղինակ Ուորեն Ադլերը. Variety

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 92-րդ տարում մահացել Է ամերիկացի գրող, բանաստեղծ եւ դրամատուրգ Ուորեն Ադլերը: Մահը վրա Է հասել լյարդի քաղցկեղից առաջացած բարդացումներից: Ապրիլի 16-ին այս մասին հայտնել Է Variety հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ադլերը ծնվել Է Բրուքլինում: Նյու Յորքի համալսարանն ավարտելուց հետո զբաղվել Է ժուռնալիստիկայով, աշխատել Է New York Daily News եւ Queens Post թերթերում, Կորեական պատերազմի (1950 – 1953) ժամանակ եղել Է զինվորական թղթակից: Ավելի ուշ զբաղվել Է գործարարությամբ, դարձել Է չորս հեռուստաալիքների եւ մեկ ռադիոկայանի սեփականատեր, ինչպես նաեւ բացել Է ընկերություն, որն զբաղվել Է գովազդով եւ հասարակայնության հետ կապերով:

Ադլերի գրողի կարիերան սկսվել Է 1974 թականին նրա Undertow («Խորքային հոսանք») վեպի լույս տեսնելուց հետո: Ինչպես նշում Է Variety-ն, Ադլերի 50 վեպերից առավել հռչակ Է ձեռք բերել The War of the Roses-ը («Ռոուզների պատերազմը», 1981)՝ Ջոնաթան եւ Բարբարա Ռոուզ ամուսինների ապահարզանի պատմությունը: 1989 թվականին ստեղծագործության մոտիվներով նկարահանվել Է համանուն ֆիլմը, որտեղ գլխավոր դերերը կատարել են Մայքլ Դուգլասը, Քեթլին Թյոռները եւ Դենի դե Վիտոն, որը նաեւ դարձել Է կինոժապավենի ռեժիսորը: Էկրանավորվել են նաեւ Ադլերի մի շարք այլ ստեղծագործություններ: Այսպես, Random Hearts (1984) վեպը 1999 թվականին դրվել Է Սիդնի Փոլակի «Ստի սարդոստայնը» ֆիլմի հիմքում, իսկ The Sunset Gang (1977) վեպի մոտիվներով նկարահանվել Է American Playhouse («Ամերիկյան թատրոն») հեռուստասերիալը: Ադլերի հետ հրաժեշտի արարողությունը կկայանա ապրիլի 18-ին Վիրջինիայի նահանգի Ֆոլս Չերչ քաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]