Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնդկաստանում ավելի քան 30 մարդ Է զոհվել ավազամրրիկների եւ հեղեղումների պատճառով. India Today

Հնդկաստանում ավելի քան 30 մարդ Է զոհվել ավազամրրիկների եւ հեղեղումների պատճառով. India Today

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում ավելի քան 30 մարդ Է զոհվել հորդառատ անձրեւների եւ ավազամրրիկների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է India Today թերթը: Հրատարակության տվյալներով, զոհեր են եղել Հուջարաթի, Ռաջասթհանի, Մադհյա-Փրադեշի եւ Հիմաչալ-Փրադեշի նահանգներում:

«Մենք երկրի տարբեր մասերում ոչ սեզոնային անձրեւների եւ փոթորիկների հետեւանքով բոլոր տուժածների կողքին ենք»,-ասված Է Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Twitter-ի նրա Էջում:

Ավելի ուշ վարչապետի գրասենյակի Twitter-ում տեղեկատվություն Է հայտնվել այն մասին, որ բոլոր տուժածներին տրամադրվելու Է 50 հազար հնդկական ռուփիի (720 ԱՄՆ-ի դոլար) չափով ֆինանսական օգնություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]