Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գլխավոր մարզիչը գոհ է հայ մարմնամարզիկների արդյունքներից Եվրոպայի առաջնությունում

Գլխավոր մարզիչը գոհ է հայ մարմնամարզիկների արդյունքներից Եվրոպայի 
առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է իր սաների արդյունքներից Եվրոպայի առաջնությունում, սակայն մարզիկներն ունակ էին ավելիին:

«Ընդհանուր առմամբ, արդյունքից գոհ եմ, բայց մեր մարզիկները կարող էին ավելին: Երբ մեկնում էինք այդքան էլ սպասելիքներս մեծ չէին: Եվրոպայի այս առաջնությունում հնարավորություններն ավելի մեծ են: Արթուր Դավթյանը ևս կարող էր մեդալակիր դառնալ այս առաջնությունում: Ես գոհ եմ Վահագն Դավթյանից, քանի որ արեց այն, ինչի ունակ էր: Իսկ ինչ կապված է Արթուր Թովմասյանի հետ, ապա նա վերջնամասում չպետք է ընդամենը քայլ կատարեր»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սերոբյանը:

Հայ մարզիկները մինչ առաջնության մեկնարկը խնդիրներ են ունեցել թռիչքների հետ կապված և Լեհաստան են ժամանել մեկ օր ուշացումով: «Մենք Եվրոպայի այս առաջնությունում անվանական երկու ուղեգիր ունեցանք Եվրոպական խաղերի համար` Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը: Կարող է լինել ևս մեկ ուղեգիր, որը կստանա Արթուր Թովմասյանը, սակայն ամեն ինչ կհստակեցվի առաջիկա օրերին»,-ասաց նա:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականն այժմ մի շարք խնդիրներ ունի, քանի որ Երևանի քաղաքապետարանը սկսելու է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի վերանորոգման աշխատանքը և մարզիկները տեղ չունեն մարզվելու համար:

«Ուրախ ենք, որ վերջապես դահլիճը կվերանորոգեն, սակայն հիմա քննարկման փուլում է հարցը, թե որտեղ ենք մարզվելու: Դեռևս չգիտենք, թե ինչ ենք անելու: Չգիտենք, թե որտեղ ենք դնելու մարզագույքը»,-շեշտեց մասնագետը:

Լեհաստանում կայացած Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների օղակներ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ հավաքելով 14.933 միավոր: Նույն ձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Թովմասյանը միայն 7-րդն է: Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Դավթյանը, բազմամարտի եզրափակիչում հավաքելով 83.097 միավոր, գրավեց 8-րդ տեղը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]