Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ապրիլի 17-ը հեմոֆիլիայի միջազգային օրն է

Ապրիլի 17-ը հեմոֆիլիայի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 1989 թվականից նշվում է Հեմոֆիլիայի միջազգային օրը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումները միտված են հեմոֆիլիայով հիվանդների բուժման, դեղորայքային ապահովման և կյանքի որակի բարելավման հետ կապված խնդիրների լուսաբանմանը:

Հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում հասնում է  400 հազարի (10 հազար տղամարդուց մեկը):

Արյան մակարդման ժառանգական  հիվանդություններից  92-95%-ը կազմում են հեմոֆիլիաները` A, B, C և Վիլլեբրանդի գործոնի անբավարարությունը:

Հեմոֆիլիան արյան մակարդման համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է մակարդման գործոնների պակասով և անցնում է ժառանգաբար` կապված X քրոմոսոի հետ: Հիվանդությունը կլինիկորեն դրսևորվում է տարաբնույթ արյունահոսություններով, արյունազեղումներով  հոդերում, մկանային բունոցներում և օրգանիզմի այլ խոռոչներում: Կրկնվող ներհոդային արյունազեղումներն առաջացնում է հոդերի քրոնիկական բորբոքում, հետագայում հանգեցնում   հաշմանդամության:

Ըստ էության, բուժման ենթակա են այս հիվանդության նույնիսկ ծանրագույն ձևերը: Բուժման միակ միջոցը մակարդման անբավարար սպիտակուցի ներարկումն է: Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները,  ներհոդային և մկանային արյունազեղումները և կանխել   հաշմանդամությունը:

Հակահեմոֆիլային պատրաստուկներով բուժումն ունի իր առավելությունները, սակայն դեղորայքի ամբողջ ծավալով ապահովումը թանկարժեք է: Մեկ հիվանդի հակահեմոֆիլային պատրաստուկի  տարեկան պահանջարկի արժեքը կազմում է 12000 – 15000 դոլար:

Հայաստանում այս հիվանդության բուժումը գտնվում է պետության հովանու ներքո, դեղորայքը հիվանդներին տրամադրվում է անվճար: Այն բավարարում է միայն սուր դեպքերի համար: Մնացած դեպքերում բուժումը կազմակերպվում է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի աջակցությամբ հումանիտար ճանապարհով ստացվող դեղերի միջոցով: 

ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» հեմոֆիլիայի ռեգիստրում գրանցված է հեմոֆիլիայի տարբեր տեսակներով 249 հիվանդ, որոնցից 50-ը մինչև 18 տարեկան են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]