Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծին

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում ասաց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Կառուցվածքը պետք է ունենա տրամաբանություն՝ պետք է ենթակառուցվածքները հավաքել մի տեղ, իսկ տնտեսության իրական սեկտորը մի տեղ: Դուք չապացուցեցիք, և չեք էլ կարող ապացուցել, թե այս կառուցվածքով որքանով են մեր գործերն առաջ գնալու: Այն սխալը, որ դուք արել եք կառավարության ծրագրում, արել եք նաև այս կառուցվածքի փոփոխությունների ծրագրում, որովհետև չափելիության մեխանիզմներ չեք դրել: Այս կառուցվածքով դուք տնտեսական հեղափոխություն չեք կարող անել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանշանակ դեմ է քվեարկելու այս նախագծին»,- ասաց Մելքումյանը:

Նախագծի ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]