Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին    

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին

 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Եվրոպական խաղերի մասնակիցների կազմում փոփոխություն կլինի, և կփոխվի ներկայիս թիմը: Բայց հիմա չեմ հայտարարի կազմը: 60 կգ քաշային կարգում մրցակցություն է սպասվում: Իսկ մնացած քաշային կարգերում հետագայում կկողմնորոշվենք: Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերին»,-ասաց մասնագետը:

Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայացնեն մարզիկներ 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ և 97 կգ քաշային կարգերում:

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Այս տարի խաղերին կմասնակցեն մոտ  4000 մարզիկ եվրոպական 50 երկրից: Մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում` խաղարկելով 199 մեդալների հավաքածու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]