1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

PCD-ն ընդլայնում է ուռուցքաբանության ծրագրերը Հայաստանում

PCD-ն ընդլայնում է ուռուցքաբանության ծրագրերը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Եվրամիությունում «Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում» (PCD) հասարակական  կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ժամանակ կազմակերպությունը ներկայացրել է Հայաստանում ծավալած մարդասիրական ծրագրերը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ ֆրանս-հայկական  միջպետական մարդասիրական բժշկական համագործակցության ծրագրերի շրջանակներում` մեր շուրջը համախմբելով մի շարք ֆրանսիական այլ կազմակերպություններ 2006 թվականից համատեղ ջանքերով ունեցել ենք  գրանցված   նվաճումներ և հաջողություններ»,- նշել է դոկտոր Այծեմիկ Հարությունյանը և ներկայացրել այս տարիների ընթացքում իրականացված աշխատանքները:

Կազմակերպության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ` Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանն ուղղված, մասնավորապես քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ուղղություններով:


Արսեն Թորոսյանը ողջունել է առաջարկը և հույս հայտնել, որ ծրագիրը կյանքի կկոչվի, քանի որ ուռուցքաբանության ոլորտը առողջապահության նախարարության առաջնահերություններից է: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]