Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գլխավորը մեզ համար աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է. Լևոն Ջուլֆալակյան  

Գլխավորը մեզ համար աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է. Լևոն 
Ջուլֆալակյան

 

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով, ազգային ընտրանին կարող էր ավելի լավ հանդես գալ Եվրոպայի առաջնությունում:

«Հավաքականը Բուխարեստում 10 մարզիկով մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Նվաճեցինք 2 բրոնզե մեդալ` 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը և 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Երկուսն էլ լավ գոտեմարտեր անցկացրեցին և մոտ էին ավելի բարձր արդյունքների հասնելուն: Բայց նրանց գոտեմարտերում եղան կասկածելի պահեր, որտեղ մրցավարները որոշում կայացրեցին ի օգուտ մեր հակառակորդների»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:

Ջուլֆալակյանի խոսքով` շատ մրցավարներ ընդունել են, որ կային մրցավարական բացթողումներ:«Երեք այլ քաշային կարգերում ևս պայքարում էինք բրոնզե մեդալի համար, սակայն տակտիկական բացթողումների պատճառով զրկվեցինք այդ մեդալներից: Իսկ մյուս քաշերի մարզիկներից իրոք դժգոհ եմ: Նրանք իրենց հնարավորությունների ցածր հանդես եկան: Մեր մարզիկները խոստումնալից են, և մենք դեռ շատ աշխատելու տեղ ունենք: Մեզ համար ամենակարևորն այս տարվա աշխարհի առաջնությունն է, քանի որ վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Գլխավորը մեզ համար աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է»,-նշեց նա:

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 5 ուղեգիր նվաճեց Եվրոպական երկրորդ խաղերի համար:

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մայիսի 9-23-ը ուսումնամարզական հավաք կանցկանցի Օլիմպավանում և կսկսի նախապատրաստվել Եվրոպական խաղերին ու աշխարհի առաջնությանը: Հայ մարզիկների հետ հավաքին կմասնակցեն նաև Շվեյցարիայի և Բուլղարիայի թիմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]