Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գլխավոր դատախազն անդրադարձել է քրեական գործին Դավիթ Սանասարյանի՝ որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրերին

 Գլխավոր դատախազն անդրադարձել է քրեական գործին Դավիթ Սանասարյանի՝ որպես 
կասկածյալ ներգրավելու մասին լուրերին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստանում է անհրաժեշտ պահին համապարփակ տեղեկություն տրամադրել Պետական վերահսկողական ծառայության մի քանի աշխատակիցների քրեական գործի վերաբերյալ և առայժմ չի մեկնաբանում լուրերն այն մասին, որ քրգործում ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատախազն այս հարցին անդրադարձավ ապրիլի 17-ին լրագրողների հետ զրույցում:

«Վերահսկողական ծառայության աշխատակիցների առնչությամբ քրեական գործ է քննվում: Այդ գործով շարունակվում է նախաքննությունը, բնականաբար բոլոր վարկածներն են ստուգվում»,-ասաց Դավթյանը:

Հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը որպես կասկածյալ ներգրավված է գործում՝ դատախազն ասաց. «Թույլ տվեք այս պահին հարցին ուղիղ պատասխան չտալ՝ խոստանալով առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել: Այս պահին ավելին չեմ կարող ասել: Նախաքննության շահն է դա պահանջում»,-ասաց նա:

Դավթյանը նշեց՝ հասկանալով հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ պահին համապարփակ տեղեկություն կտրամադրեն:

Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե Դավիթ Սանասարյանը ՊՎԾ աշխատակիցների քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 25-ին ՀՀ պետական վերահսկողության ծառայության 2 պաշտոնատար անձինք՝ Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը և նրանց կողմից հովանավորվող տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ.Ա-ն ձերբակալվել են: 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատարանի կողմից որպես խափանման միջոց նշված երեք անձանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը։ Մեկ անձի խափանման միջոցը հետագայում փոխվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]