Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

Ֆրանսիացի ճարտարապետը նշել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը գնահատել Է մոտավորապես մեկ միլիարդ եվրո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վիլմոտի խոսքով՝ գոյություն ունի կամարի վերականգնման, աշտարակի սրաձողի վերակառուցման եւ տաճարի ներքին հարդարանքի նորոգման որոշված գին: «Այո, մոտավորապես այդքան»,- պատասխանել Է Վիլմոտը վերականգնման մեկ միլիարդ եվրո արժեքի վերաբերյալ France Inter ռադիոկայանի հաղորդավարի հարցին: Դրա հետ մեկտեղ ճարտարապետը նշել Է, որ եթե բոլոր խոստացված նվիրատվություններն իրապես ստացվեն տաճարի վերականգնման հիմնադրամում, ապա դրանք կկարողանան ծածկել վերակառուցման ծախսերը: Le Parisien թերթն ապրիլի 17-ին հայտնել Է, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվությունների գումարը հասել Է 1 մլրդ եվրոյի: Միջոցներն ստացվում են առավելապես խոշոր ընկերություններից եւ գործարարներից, ինչպես նաեւ չորս հասարակական հիմնադրամներից, որոնք ընտրել Է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը: Գերատեսչության ղեկավար Ֆրանկ Ռիեստերը ապրիլի 17-ին Twitter-ի իր Էջում նաեւ հայտարարել Է ինտերնետ-պորտալի գործարկման մասին, որի միջոցով կարելի Է նվիրատվություններ անել տաճարի վերականգնման համար:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհն սկսվել Էր ապրիլի 15-ի երեկոյան: Դրա հետեւանքով փլվել Է աշտարակի սրաձողը, լուրջ վնասներ Է ստացել կրող կառուցատարրը: Հրդեհը հաջողվել Է մարել միայն ապրիլի 16-ի առավոտյան դեմ: Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները, փրկվել են: Ֆրանսիական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ արտակարգ պատահարը կարող Է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:

Դատախազությունը հետաքննություն Է սկսել բռնկման հետեւանքով ոչ դիտավորյալ վնաս հասցնելու կապակցությամբ: Ինչպես հայտարարել Է հանրապետության դատախազը, տաճարում հրդեհը կանխամտածված չի եղել, առաջնային վարկածը բռնկման պատահական բնույթն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ