1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բակո Սահակյանն Արցախի ԱԺ-ում հանդես է եկել ԱՀ Նախագահի 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ ամենամյա հաղորդմամբ

Բակո Սահակյանն Արցախի ԱԺ-ում հանդես է եկել ԱՀ Նախագահի 2018 թվականի 
ծրագրի կատարման ընթացքի  վերաբերյալ ամենամյա հաղորդմամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ԱՀ Նախագահի 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների եւ 2019 թվականի ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք կենսագործունեության բոլոր ոլորտներում, ապահովվել է կայուն առաջընթաց, արձանագրվել են ցուցանիշներ, որոնց հիման վրա մշակվել եւ ներկայումս կյանքի են կոչվում ընթացիկ տարվա ծրագրերը:

Նախագահը մանրամասնորեն ներկայացրել է նաեւ մի շարք ոլորտներում իրականացվելիք նախագծերը եւ համոզմունք հայտնել, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել իշխանության բոլոր թեւերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցության, համակարգված եւ արհեստավարժ աշխատանքի միջոցով:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետության ամենակարեւոր առաջադրանքներից եղել է, կա եւ կմնա երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը, Պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը ՝ շեշտելով, որ Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները, պահպանել սահմանների անձեռնմխելիությունն ու պետության լիարժեք անվտանգությունը:

Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության օրենսդիր մարմինն իր ակտիվ դերակատարությունն է ունեցել նախանշված ծրագրերի հաջող իրականացման գործում՝ շնորհակալություն հայտնելով կառուցողական համագործակցության եւ սկզբունքային դիրքորոշման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]