Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լիլիթ Մակունցը ԱԺ խմբակցություններին առաջարկեց մշակել միասնական օրենսդրական նախագիծ՝ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հարցուպատասխանի հրավիրելու համար

Լիլիթ Մակունցը ԱԺ խմբակցություններին առաջարկեց մշակել միասնական 
օրենսդրական նախագիծ՝ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հարցուպատասխանի հրավիրելու 
համար

ԵՐԵՎԱՆ, 18  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին առաջարկեց մշակել օրենսդրական նախագիծ, որով հնարավոր կլինի ԱԺ-ում հարցուպատասխանի հրավիրել նաև ՀՀ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Մակունցն ասաց ապրիլի 17-ին Ազգային ժողովում՝ պատասխանելով ընդդիմադիրների այն պնդումներին, թե կառավարության կառուցվածքի փոփոխությունների շրջանակում նշված երկու ուժային կառույցները պետք է դառնան նախարարություններ:

«Այն պնդումը, որ մենք վերահսկողություն չունենք Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ, ճիշտ չի արտացոլում իրական պատկերը: Այստեղ խնդիրն այն է, որ մենք, իհարկե, ցանկություն ունենք, որ նրանց աշխատանքները դառնան ավելի հրապարակային, և, օրինակ, հարցուպատասխանի ընթացքում այստեղ ներկա լինեն: Այժմ «Իմ քայլը» խմբակցության անունից ես առաջարկ եմ անում իմ բոլոր գործընկերներին, ընդդիմադիր երկու խմբակցություններին, որ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է հենց վաղը ձեզ հետ մշակել օրենսդրական նախագիծ, որով մենք ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը, այնպես ինչպես կառավարության մյուս մարմինները, կարող ենք օրենքով նախատեսված ժամանակացույցով հարցուպատասխանի ընթացքում հրավիրել Ազգային ժողով»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենց քաղաքական ուժն այս պահին նպատակահարմար չի գտնում ուժային կառույցները դարձնել քաղաքական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]