Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում գտել են միջուկային պատերազմից խուսափելու միջոցը

ԱՄՆ-ում գտել են միջուկային պատերազմից խուսափելու միջոցը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային աղետը կհաջողվի կանխել՝ միայն ավելացնելով այն կանանց բաժինը, որոնք զբաղված են միջուկային զենքի ոլորտում: Այս կարծիքը հայտնել Է Foreign Policy հանդեսի մեկնաբան, Fuller Project լրագրողական նախագծի հիմնադիր Զանտի Շարֆը ապրիլի 15-ին հրապարակված նյութում:

Լրագրողուհին կարծում Է, որ այդ բնագավառում տղամարդկանց «գերիշխանությունը» մեծացնում Է միջուկային պատերազմի հավանականությունը. նա վկայակոչում Է այն ուսումնասիրությունները, որոնց շրջանակներում մոդելավորվում Էին ռազմական խաղերը: Դրանց եզրակացությունների համաձայն, տղամարդիկ ավելի են հակված ագրեսիվ եւ ռիսկային վարքագծի:

Շարֆը նաեւ մատնանշում Է խաղաղապահ բնագավառի հետազոտությունները. հաշտության բանակցություններին կանանց մասնակցությունն, ըստ նրա, նկատելիորեն մեծացնում Է այն բանի հավանականությունը, որ կողմերը համաձայնության կգան: Դրա հիման վրա նա հայտարարում Է, որ միջազգային հրթիռային պայմանավորվածություններն ավելի բարեխղճորեն կպահպանվեին, եթե համապատասխան մարմիններում իգական սեռի ավելի շատ աշխատողներ լինեին:

Մինչդեռ միջուկային զենքի չտարածման շուրջ բանակցություններում կանայք ներկայացնում են միայն մասնակիցների քառորդ մասը: Որպեսզի նրանց ազդեցությունը նկատելի դառնա, գրում Է Շարֆը, պահանջվում Է անցնել 30 տոկոսի սահմանը: Ի թիվս այլ միջոցների, նա ԶԼՄ-ներին առաջարկում Է ավելի շատ ուշադրություն դարձնել այդ ոլորտի կին աշխատողների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]