1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Apple-ը եւ Qualcomm-ը համաձայնել են դադարեցնել դատաքննությունը. Wall Street Journal

Apple-ը եւ Qualcomm-ը համաձայնել են դադարեցնել դատաքննությունը. Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը եւ պրոցեսորների մատակարար Qualcomm-ը համաձայնության են եկել Քուփերթինոյի ընկերության կողմից արտոնագրերի հեղինակային իրավունքների խախտումների վերաբերյալ դատական քննությունը դադարեցնելու շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հայտնել Է Wall Street Journal (WSJ) թերթը:

Ըստ թերթի՝ Apple-ը եւ Qualcomm-ը համաձայնության են եկել պրոցեսորների արտոնագրերի եւ մատակարարումների շուրջը: WSJ-ն ընդգծում Է, որ ընկերությունները դադարեցնում են դատավեճերը, սակայն Apple-ը պարտավորվում Է 31 միլիոն դոլար վճարել Qualcomm-ին, գումարն ավելի վաղ սահմանել Է Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգոյի դաշնային դատարանը:

Նաեւ հայտնի Է դարձել, որ կողմերը պլանավորում են պահպանել համալրող մասերի մատակարարման պարտավորագիրը, որն ավելի վաղ կնքվել Է երկու ընկերությունների միջեւ: Ընկերությունների արտոնագրային պատերազմն ընթանում Էր 2017 թվականի հունվարից: Տարաձայնությունների հետեւանքով Չինաստանում սահմանել են iPhone-ի մի քանի մոդելների վաճառքի արգելք, Գերմանիայում վաճառքները հայտնվել են սպառնալիքի տակ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]