Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանի ղեկավարը Brexit-ի հետաձգումը կործանարար Է համարել Եվրոպայի համար

Եվրախորհրդարանի ղեկավարը Brexit-ի հետաձգումը կործանարար Է համարել Եվրոպայի համար

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դեռեւս երազում Է այն մասին, որ Մեծ Բրիտանիան չեղարկի Brexit-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Financial Times-ը: Եվրախորհրդի ղեկավարը, որն ավելի վաղ իրեն համարում Էր Մեծ Բրիտանիայի ջերմ կողմնակիցը, ասել Է, թե չի բացառում Brexir-ի չեղարկումը հաջորդ վեց ամսվա ընթացքում:

«Պատմության այս բավականին բարդ պահին մեզ հարկավոր են երազողներ եւ երազանքներ: Մենք չենք կարող տրվել ճակատագրապաշտությանը: Ամեն դեպքում ես չեմ դադարի երազել լավագույն եւ միավորված Եվրոպայի մասին»,-ասել Է Տուսկը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջեւ: Մեծ Բրիտանիային վեցամսյա հետաձգում տրամադրելու որոշումը հարուցել Է Եվրախորհրդարանի առանձին անդամների քննադատությունը, որոնք չգուշանում են, որ Միացյալ Թագավորության մասնակցությունը եվրոպական խորհրդարանի՝ հաջորդ ամսին կայանալիք ընտրություններին կհանգեցնի քաոսի եւ միայն կմեծացնի եվրասկեպտիկների թիվն արդեն Եվրախորհրդարանի նոր պատգամավորների շրջանում: Գայ Վերհոֆստադտը՝ Եվրախորհրդարանի ղեկավարը եւ Եվրոպական բլոկի լիբերալ կուսակցության ղեկավարը, համաձայն չԷ Տուսկի հետ:

Նա գտնում Է, որ հոկտեմբերի 31-ը չափազանց կարճ ժամկետ Է Էական վերաիմաստավորման համար, բայց չափազանց երկար՝ շտապ միջոցներ ձեռնարկելու համար: Նա նաեւ կարծում Է, որ կես տարվա հետաձգումը միայն երկարացնում Է անորոշությունը եւ Brexit-ի քաոսը մտցնում ԵՄ-ի քաղաքականության մեջ: Վերհոֆստադտը հավելել Է, որ երկարատեւ հետաձգումը կարող Է թունավորել եվրոպական ընտրարշավը, որտեղ Նայջել Ֆարաջի նոր կուսակցությունը կարող Է գլխավոր հաղթողը դառնալ:

«Այդ որոշումը կարող Է կործանման տանել Եվրոպան, առնվազն արգելակել այն երկար տարիներով՝ մեր եռանդն ուղղելով բրիտանացի այնպիսի ղեկավարների հետ բանակցություններին, ինչպիսիք են Քորբինը կամ Ջոնսոնը, որոնք հոգու խորքում արհամարհում են Եվրոպան»,- FT-ն մեջբերում Է քաղաքական գործչի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]