1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ամբողջական մոդելների փոփոխությանը հրատապ գնալը վտանգներ է ենթադրում. Արթուր Դավթյան

Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ամբողջական մոդելների փոփոխությանը 
հրատապ գնալը վտանգներ է ենթադրում. Արթուր Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քննարկումներ են ծավալվում հակակոռուպցիոն մարմնի երկու մոդելի շուրջ: Ըստ մի մոդելի՝ ձևավորվի անկախ հակակոռուպցիոն մարմին, որը կունենա կանխարգելման բաղադրիչ: Երկրորդ մոդելի համաձայն՝ լինի հակակոռուպցիոն մարմին, որը միաժամանակ իրականացնի նաև քրեական հետապնդում, այսինքն՝ միջդատական վարույթ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ և այլն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Ես կարծում եմ, որ այստեղ մենք շատ հրատապ եղանակով  ամբողջական մոդելների փոփոխության գնալը իր մեջ վտանգներ է պարունակում: Եթե պետք է ունենանք մարմին, որը կիրականացնի այդ ոլորտի ամբողջ գործառույթները, ապա դրա համար ժամանակ է պետք և փուլային ճանապարհով է անհրաժեշտ գնալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արթուր Դավթյանը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]