Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոնդոնում ոստիկանությունը բերման Է ենթարկել գրեթե 300 բնապահպանական ակտիվիստների

Լոնդոնում ոստիկանությունը բերման Է ենթարկել գրեթե 300 բնապահպանական 
ակտիվիստների

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ոստիկանությունը բերման Է ենթարկել 290 բնապահպանական ակտիվիստների, որոնք ապրիլի 15-ից բողոքի ակցիաներ են անցկացնում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սքոթլանդ յարդի մամուլի ծառայությունը: «Բերման ենթարկվածների թիվը երկու օրվա ընթացքում հասել Է 290-ի»,- տեղեկացրել Է ոստիկանությունը:

Ապրիլի 15-ին ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից հաղորդել Էր, որ Extinction Rebellion կազմակերպության ակտիվիստները Լոնդոնի կենտրոնում արգելափակել են լիաբեռնված տրասպորտային ճանապարհները՝ բողոքելով շրջակա միջավայրի աղտոտման դեմ: Այդ ժամանակ Էլ ոստիկանության աշխատակիցները հասարակական կարգի խախտման համար բերման են ենթարկել 122 մարդու:

Բնության պաշտպաններն ապրիլի 16-ին շարունակել են իրենց ակցիաները՝ հրաժարվելով դադարեցնել Վաթեռլոոյի կամրջի արգելափակումը, ինչի հետեւանքով ոստիկանների կողմից բերման Է ենթարկվել 168 մարդ: Կարգի պահապանները նաեւ ցուցարարների են ձերբակալել Լոնդոնի Օքսֆորդ-սերքուս բանուկ խաչմերուկում: Extinction Rebellion-ի ակտիվիստները պլանավորում են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում շարունակել ցույցերը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ճանապարհներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]