Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը պարսավել ու «թաղել» Է իր հիմնական դեմոկրատ-մրցակիցներին

Թրամփը պարսավել ու «թաղել» Է իր հիմնական դեմոկրատ-մրցակիցներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում պարսավել ու «թաղել» Է 2020 թվականին նախագահական աթոռի համար պայքարում իր հիմնական դեմոկրատ-մրցակիցներ Բեռնի Սանդերսին եւ Ջո Բայդենին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ երկու ֆինալիստներն, որոնք ընտրություններին կմասնակցեն, հնարավոր Է՝ մեր երկրի պատմության մեջ լավագույն տնտեսության (եւ Էլի հիանալի շատ բաների) դեմ, կլինեն խելառ Բեռնի Սանդերսը եւ թմրած Ջո Բայդենը: Ես պատրաստ եմ պայքարել ցանկացածի դեմ: Հանգիստ տուր նրանց հոգիներին, Տե՛ր»,- ապրիլի 17-ին գրել Է Թրամփն իր Twitter-ում:

Հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել Է The Morning Consult ընկերությունը, ցույց են տվել, որ Բայդենը եւ Սանդերսն առաջատարներն են այն 25 դեմոկրատներից, որոնք այս պահին հայտարարել են նախագահական արշավին մասնակցելու մասին:

Բայդենը, հարցման տվյալներով՝ հավաքում Է 31 տոկոս, իսկ Սանդերսը՝ 23 տոկոս: Մյուս թեկնածուներից ոչ մեկը երկնիշ թիվ չի հավաքել: Հարցումն անցկացվել Է ապրիլի 8 – 14-ը գրանցված ընտրողների շրջանում, դրան ամբողջ երկրում մասնակցել Է 12 հազար 550 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]