Տուն-ինտերնատում խնամվող քաղաքացուն Պաշտպանի աջակցությամբ կատարել են սրտի անվճար ստենտավորում
11:02, 17 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորքի տուն-ինտերնատի բնակիչ Ռուբեն Կճանյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունը սրտի անվճար ստենտավորման հարցում։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Նա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին Նորքի տուն-ինտերնատ այցի ընթացքում տեղեկացրել է, որ ունի առողջությանը վտանգ սպառնացող խնդիր․ անհրաժեշտ է սրտի կորոնար անոթների հրատապ ստենտավորում:
Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում քաղաքացին կարողացել է անվճար ստենտավորվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում