Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Եվրատեսիլից» առաջ Սրբուկը համերգային ծրագրով ներկայացավ Երևանում

«Եվրատեսիլից» առաջ Սրբուկը համերգային ծրագրով ներկայացավ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը ապրիլի 16-ին ելույթ ունեցավ Երևանում Հայկական բարեգործական ընդհանուր միության 113-ամյակին նվիրված համերգային ծրագրով: Երգչուհին երկրպագուներին մեծ տոն նվիրեց՝ կատարելով հանրահայտ ու սիրված հիթեր:

«Ինձ համար կարևոր չէ, թե ես աշխարհի որ երկրում եմ համերգներով հանդես գալիս, ինձ համար ամենաէականը  ձեր՝  իմ հայրենակիցների առաջ ելույթ ունենալն է: Շատ կցանկանայի ավելի շատ երգել ու ավելի բարդ ստեղծագործություններ ներկայացնել, բայց մի քիչ վատառողջ եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սրբուկը:

Նա խոստացավ նոր համերգային ծրագրով երաժշտասերներին ներկայանալ «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթից վերադառնալուց հետո:

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: Սրբուհի Սարգսյանը Հայաստանը կներկայացնի «Walking out» երգով:

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն: Հայաստանը հեղինակավոր մրցույթում ներկայացրել են Հայկոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը, Սիրուշոն, Էմմին, Արամ Mp3-ն, «Դորիանս» ռոք խումբը,  «Genealogy» նախագիծը, Իվետա Մուկուչյանը, Արծվիկը, Սևակ Խանաղյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am