Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվում են գնել ղրիմյան ապրանքներ
10:21, 17 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվում են «Պատրաստված Է Ղրիմում» մակնշմամբ ապրանքների գնումից՝ դա բացատրելով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել Է Ռուսաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը:
«Ղրիմցի ապրանքարտադրողներն իրացման շուկաներ դուրս գալու խնդիր ունեն: Անկայուն քաղաքական իրադրության պայմաններում բազմաթիվ վայրերում զգուշավորությամբ են վերաբերվում «Պատրաստված Է Ղրիմում» մակնշմամբ արտադրանքի իրացմանը, մասնավորապես, Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվում են նման ապրանքների գնումից»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում