1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոտր Դամի աշխատակիցները 23 րոպե ինքնուրույն են փնտրել հրդեհի օջախը. Buzzfeed

Նոտր Դամի աշխատակիցները 23 րոպե ինքնուրույն են փնտրել հրդեհի օջախը. Buzzfeed

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարի աշխատակիցները 23 րոպե փորձել են ինքնուրույն գտնել հրդեհի օջախը՝ չկանչելով հրշեջների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Buzzfeed հրատարակությունը: Վերջինիս տեղեկատվությամբ՝ առաջին հրդեհային տագնապը տաճարում հնչել Է ապրիլի 15-ի տեղական ժամանակով 18:20-ին, հետագա 23 րոպեների ընթացքում աշխատակիցները փորձել են գտնել բռնկման պատճառը: Սոսկ այն բանից հետո, երբ 18:43-ին հնչել Է երկրորդ տագնապը, կրակի օջախը գտել են տաճարի վերին հարկում:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհն սկսվել Էր ապրիլի 15-ի երեկոյան: Դրա հետեւանքով փլվել Է սայրաձողը, լուրջ վնասներ Է ստացել կրող կառուցատարրը: Հրդեհը հաջողվել Է մարել միայն ապրիլի 16-ի առավոտյան դեմ: Գործողությանը մասնակցել Է շուրջ 400 հրշեջ:

Ինչպես հայտնել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները, փրկվել են: Ֆրանսիական զանգվածային լրատվամիջոցների տվյալնեով՝ արտակարգ պատահարը կարող Է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:

Դատախազությունը հետաքննություն Է սկսել բռնկման հետեւանքով ոչ դիտավորյալ վնաս հասցնելու կապակցությամբ: Ինչպես հայտարարել Է հանրապետության դատախազը, տաճարում հրդեհը կանխամտածված չի եղել, առաջնային վարկածը բռնկման պատահական բնույթն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]