Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը վետո դրեց Եմենում Էր Ռիադին աջակցությունը դադարեցնելու Կոնգրեսի բանաձեւի վրա

Թրամփը վետո դրեց Եմենում Էր Ռիադին աջակցությունը դադարեցնելու Կոնգրեսի բանաձեւի վրա

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 16-ին վետո Է դրել Կոնգրեսի բանաձեւի վրա, որի համաձայն ԱՄՆ-ը պետք Է դադարեցնի օգնության տրամադրումը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որը Եմենում կռվում Է «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել Է երեքշաբթի օրը:

«Այդ բանաձեւը հարկավոր չԷ, այն իմ սահմանադրական լիազորությունները թուլացնելու վտանգավոր փորձ Է, սպառնալիքի տակ Է դնում ԱՄՆ-ի քաղաքացիների եւ զինծառայողների կյանքը ինչպես այժմ, այնպես Էլ ապագայում»,- հայտարարել Է Թրամփը:

«Բանաձեւը վնաս կհասցնի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը: Ռազմական աջակցության սահմանափակմանը միտված ջանքերը կարող են վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին, բացասաբար ազդել խաղաղ բնակչության զոհվելու եւ ահաբեկչական կազմակերպությունների տարածման կանխմանն ուղղված մեր ջանքերի վրա»,- նշել Է Սպիտակ տան ղեկավարը:

Բանաձեւը Կոնգրեսի երկու պալատների քննարկմանն Էր ներկայացվել Վերմոնտի նաահանգից անկախ սենատոր Բեռնի Սանդերսի, Քոնեկտիկուտի նահանգից հանրապետական սենատոր Մայք Մերֆիի եւ մի խումբ դեմոկրատ կոնգրեսականների կողմից: Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի եւ հուսիների զինված կազմավորումների միջեւ:

Այն առավել ակտիվ փուլ Է մտել 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]