Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-ն հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և ՉԼ կիսաեզրափակիչում է

«Բարսելոնա»-ն հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և ՉԼ կիսաեզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, հաղթեց և դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկային առավելությունը «կապտանռնագույնները» գոլի վերածեցին 16-րդ րոպեին, երբ Մեսսին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Արգենտինացին 4 րոպե անց դարձավ նաև դուբլի հեղինակ՝ կրկին գրավելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիթ դե Խեայի դարպասը: Երկրորդ կեսի 61-րդ րոպեին Կոուտինյոն խփեց «Բարսելոնա»-ի երրորդ գոլը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները ձգտում էին ետ բերել կորցրածը, բայց ապարդյուն: Ի վերջո «Բարսելոնա»-ն հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին 3:0 հաշվով:

«Բարսելոնա»-ն դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 2018/2019 մրցաշրջանի կիսաեզրափակիչ՝ երկու խաղերի ընդհանուր 4:0 հաշվով հաղթելով անգլիական ակումբին:

 «Բարսելոնա»-ն Չեմպիոնների լիգայում հաղթել է 5 անգամ: Վերջին անգամ կատալոնացիները գավաթին տիրացել են 2015 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]