Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է հնարավոր ամեն կերպ օգնել Աստվածամոր տաճարի վերականգնմանը

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է հնարավոր ամեն կերպ օգնել Աստվածամոր 
տաճարի վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Ֆրանսիային Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

«Նախագահ Մակրոնը խոստացել է վերստին կառուցել տաճարը, և ես հայտարարում է, որ Բրիտանիան կաջակցի հնարավոր ամեն ձևով»,- հայտարարել է Մեյը:

Նա բարձր է գնահատել տաճարը կրակից փրկած ֆրանսիացի հրշեջների հերոսությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան կկարողանա վերականգնել տաճարը: «Ինչ վերաբերում է տաճարի վերականգնմանը, ապա ֆրանսիացի վարպետները աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալներն են համարվում: Մենք պատրաստ ենք առաջարկել մեր փորձառությունն ու փորձագիտական հնարավորությունները, որոնք կօգնեն տաճարի վերականգնման գործում»,- ասել է Մեյը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]