Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Apple-ը ևս գումարներ կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

Apple-ը ևս գումարներ կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման 
համար

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ Apple ընկերությունը միջոցներ կհատկացնի հրդեհից լրջորեն տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Apple-ի ղեկավար Թիմ Քուքը:

«Մենք մեծ վիշտ ապրեցինք ֆրանսիացիների ու ողջ աշխարհում բոլոր այն անձանց հետ, ում համար Աստվածամոր տաճարը համարվում է հույսի խորհրդանիշ: Ուրախ ենք, որ բոլորն անվտանգ են: Apple-ը միջոցներ կհանգանակի վերականգնման նպատակով, որպեսզի ապագա սերունդների համար վերականգնվի Աստվածամոր տաճարի թանկարժեք ժառանգությունը»,- գրել է Քուքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]