«Նոտր Դամ» հիմնադրամը սկսել է հանգանակությունների միջազգային համակարգման գործընթացը
20:00, 16 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին հայտարարել է, որ Աստվածամոր տաճարի վերականգնման նպատակով ստեղծվել է հանգանակությունների կոորդինացման միջազգային համակարգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Նա նշել է, որ «Նոտր Դամ» հիմնադրամն աշխատանքները սկսում է ապրիլի 16-ից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի հետևանքով տուժած Աստվածամոր տաճարի վերականգման նպատակով արդեն իսկ հավաքվել է ավելի քան 700 մլն եվրո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում