1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բակո Սահակյանը «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել բարերար Քերոլայն Նաջարյանին

Բակո Սահակյանը «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել բարերար Քերոլայն 
Նաջարյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական եւ «Թուֆենկյան» հիմնադրամների ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանն Արցախին ցուցաբերած մշտական աջակցության, մեր հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Քերոլայն Նաջարյանի հայրենանվեր գործունեությունը, այն համարելով օրինակելի, եւ հույս հայտնել, որ բարերարն այսուհետ եւս ակտիվորեն ներգրավված կլինի Արցախի շենացման ու զորացման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]