Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ապրիլի 17-ին սպասվող իրադարձությունները

Ապրիլի 17-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովը կշարունակի աշխատանքը: Նախատեսված է կառավարության հետ հարց ու պատասխան:

Լրագրողների հետ կհանդիպի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն, պատմ.գիտ.դոկտոր Հարություն Մարությանը: Նա կներկայացնի թանգարան-ինստիտուտի գործունեությունը պաշտոնավարման ընթացքում:

Մատենադարանում կկայանա Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն հրատարակության շնորհանդեսը, որին ներկա կլինեն բրիտանացի հրատարակիչներ:

Այսօր եզդիների համար տոն է: Ամեն տարի ապրիլի 3-րդ շաբաթվա չորեքշաբթի օրը եզդիները նշում են իրենց Ամանորը: Այդ օրը հազարավոր հավատացյալներին դիմում են եզդի հոգեւորականները՝ իրենց աղոթքներով ու բարեմաղթանքներով։ Ավանդույթի համաձայն եզդիները պատրաստում են տոնական սեղան, առաջինը շնորհավորում են ոչ թե միմյանց, այլ ննջեցյալներին:

Մարզական անցուդարձից: Մամուլի ասուլիսով հանդես կգա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Նա կամփոփի Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արդյունքները:

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում ոչ պակաս հաջողություններ են ունեցել նաև հայ մարզիկները: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը կներկայացնեն Լեհաստանում կայացած Եվրոպայի առաջնության հաջողությունները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]