Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանի ԱԳ նախարարն Ասադի հետ քննարկել Է Սիրիայի քաղաքական կարգավորումը

Իրանի ԱԳ նախարարն Ասադի հետ քննարկել Է Սիրիայի քաղաքական կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆն ապրիլի 16-ին Դամասկոս կատարած այցի ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ քննարկել Է երկրի քաղաքական կարգավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Աստանայի նախաձեռնության հետ կապված վերջին իրադարձությունները, Սիրիայում ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացը բանակցությունների հիմնական թեմաների թվում Էին»,- հայտնել Է գերատեսչությունն իր Telegram-ալիքում: Բացի այդ, քննարկվել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Նույն օրն ավելի ուշ Զարիֆը հանդիպում Է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի հետ: «Զարիֆն այդ հանդիպման ընթացքում հաստատեց Սիրիայից բոլոր ահաբեկիչներին արտաքսելու եւ Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը»,- հայտնել Է Իրանի ԱԳՆ-ն իր Telegram-ալիքում:

Իր հերթին Սիրիայի ԱԳ նախարարը հանդես Է եկել Դամասկոսի եւ Թեհրանի համագործակցությունը շարունակելու եւ խորացնելու օգտին, նշում Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Բացի այդ, նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի իրադրությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]