Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոտր Դամի փլուզումը հաջողվել Է կանխել վերջին պահին

Նոտր Դամի փլուզումը հաջողվել Է կանխել վերջին պահին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայության աշխատակիցները կարողացել են կանխել Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզումը, երբ մինչեւ աղետը հաշված րոպեներ Էին մնացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ապրիլի 16-ին հայտարարել Է Ֆրանսիայի ՆԳ նախարարության պետքարտուղար Լորան Նունիեզը:

«Շենքը փրկել են, երբ մնացել Էր 15 – 30 րոպեից ոչ ավելի»,- ասել Է նա լրագրողներին Փարիզում:

Պետքարտուղարը պարզաբանել Է, որ վճռորոշ դեր են խաղացել հրշեջները, որոնք հրդեհաշիջում են սկսել տաճարի ներսում: Հենց նրանց Է, մասնավորապես, հաջողվել վերահսկողության տակ վերցնել բռնկումը Նոտր Դամի աշտարակների շրջանում: Նունիեզի խոսքով՝ տաճար մտած հրշեջները լրջորեն վտանգի Էին ենթարկել իրենց կյանքը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]