Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն վշտակցություն և զորակցություն է հայտնում Ֆրանսիային Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած ողբերգական դեպքի կապակցությամբ

ՀՅԴ-ն վշտակցություն և զորակցություն է հայտնում Ֆրանսիային Փարիզի Աստվածամոր 
տաճարին պատուհասած ողբերգական դեպքի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել: 

«Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին:  Ֆրանսիան հայտնի է ամենուր համամարդկային մշակութային հուշարձանների հանդեպ ցուցաբերած մեծագույն հարգանքով ու խնամակալությամբ: Գուցե դա է նաև պատճառներից մեկը, որ անկախ կրոնական համոզմունքներից ամբողջ աշխարհը զորավիգ է Ֆրանսիայի ժողովրդին՝ դժբախտությանը դիմագրավելու համար:

Լիահույս ենք, որ աշխարհի տարբեր կողմերից մեկտեղված ջանքերի արդյունքում Աստվածամոր տաճարը կրկին վեր կհառնի իր ամբողջ վեհությամբ, որպես համաշխարհային խորհրդանիշ Քրիստոնեական հավատի և ֆրանսիական մշակութային ժառանգության»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]