1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՈՒԵՖԱ-ն վիզա ստանալու հարցում կաջակցի Հենրիխ Մխիթարյանին, եթե «Արսենալ»-ը դուրս գա Բաքվում կայանալիք ԵԼ խաղարկության եզրափակիչ

ՈՒԵՖԱ-ն վիզա ստանալու հարցում կաջակցի Հենրիխ Մխիթարյանին, եթե «Արսենալ»-ը 
դուրս գա Բաքվում կայանալիք ԵԼ խաղարկության եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ադրբեջանի վիզա ստանալու հարցում կստանա ՈՒԵՖԱ-ի լիակատար աջակցությունը, եթե «Արսենալ»-ը կարողանա դուրս գալ Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ESPN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: 

Նշվում է, որ «Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի խաղարկության ¼ եզրափակիչ փուլում դիմակայում է «Նապոլի»-ին: Լոնդոնում կայացած առաջին խաղում «Արսենալ»-ը 2:0 հաշվով պարտության է մատնել իտալական ակումբին:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Նշվում է, որ եթե «Արսենալ»-ը Եվրոպայի եզրափակչի ուղեգիր նվաճի, ապա «Արսենալ»-ը կանգնելու է Մխիթարյանի՝ Ադրբեջանում խաղալու խնդրի առաջ, քանի որ այդ երկիրն արգելում է Հայաստանի քաղաքացիների մուտքը:

Կայքը հիշեցնում է, որ Հենրիխ Մխիթարյանն անցած տարի դուրս է մնացել «Արսենալ»-ի հայտացուցակից ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի դեմ խաղում, որը կայացել է Բաքվում: Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել նաև 2015 թվականին  Բաքվում կայացած «Քաբալա»-«Բորուսիա Դորտմունդ» խաղը, քանի որ գերմանական ակումբը որոշում էր կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով ֆուտբոլիստին Բաքու չտանել:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]