Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ucom-ը կրկնապատկել է «uԿանխավճարային» ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը

Ucom-ը կրկնապատկել է «uԿանխավճարային» ծառայությամբ տրամադրվող ինտերնետի 
ծավալը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը վերանայել ու կրկնապատկել է «uԿանխավճարային» ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը։ Այսուհետ u1000, u1500, u2000 և u3000 կանխավճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդներն ի լրումն Ucom շարժական կապի բոլոր բաժանորդներին անսահմանափակ զանգելու հնարավորությանը կունենան նաև գիգաբայթերի կրկնապատկված ծավալ՝ առցանց հավելվածներից օգտվելու և աշխարհի անցուդարձից տեղեկացված լինելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ucom ընկերությունից, մասնավորապես u1000 սակագնային պլանի բաժանորդները կստանան 2 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 1 ԳԲ փոխարեն, իսկ u1500-ից օգտվողները՝ 3 ԳԲ նախկին 1,5 ԳԲ-ի փոխարեն։ u2000 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կստանան 4 ԳԲ ինտերնետ նախկին 2 ԳԲ փոխարեն և, ինչպես միշտ, 150 րոպե տեղական բոլոր ցանցեր ու Արցախ զանգելու համար։ u3000-ից օգտվողները կվայելեն 6 ԳԲ ծավալով ինտերնետը նախկին 3 ԳԲ փոխարեն ու կստանան 200 րոպե տեղական բոլոր ցանցեր ու Արցախ զանգելու համար։

«Կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները շարժական կապի հայկական շուկայում լրջագույն սեգմենտ են։ Այսօր, երբ աշխարհն անցել է առցանց հաղորդակցմանը, մենք, որպես բաժանորդամետ հայկական ընկերություն, պարտավոր ենք վերանայել մեր բաժանորդներին տրամադրվող ինտերնետի ծավալը և առաջարկել լուծում՝ գին-որակ լավագույն համադրությամբ», - նշել է Ucom ընկերության համահիմանդիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ uԿանխավճարային ծառայության յուրաքանչյուր սակագնային պլանի ներառումները վավեր են 30 օրվա ընթացքում։ Դրանք ամեն անգամ ավտոմատ կվերաակտիվանան 30 օրն ավարտվելուց հետո՝ բաժանորդի հաշվից գանձվող համապատասխան գումարի դիմաց։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]