Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրն ԱԱԾ-ին հայտնի է. Վանեցյան

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրն ԱԱԾ-ին հայտնի է. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությանը հայտնի է հետախուզման մեջ գտնվող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքներ կկատարվեն, հետո կիմանաք»,–ասաց Վանեցյանը և հարցին, թե հայտնի՞ է, արդյոք, նրա գտնվելու վայրը, ԱԱԾ տնօրենը դրական պատասխան տվեց։

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 13.04.2019թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]