Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի Հանրապետության ոստիկանության պետը Վալերիյ Օսիպյանին պարգևատրեց որսորդական հրազենով

Արցախի Հանրապետության ոստիկանության պետը Վալերիյ Օսիպյանին պարգևատրեց 
որսորդական հրազենով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը ՀՀ ոստիկանության օրվա 101-ամյակի կապակցությամբ «Տաբար» մոդելի որսորդական ողորկափող հրազենով պարգևատրեց ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Գրիգորյանն Օսիպյանի պարգևը հանձնեց ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության 101-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում:

«Արցախի Հանրապետության ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու, ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման, ոստիկանության կայացման, զարգացման, օրինականության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու, ինչպես նաև ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձի, հրամայում եմ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին պարգևատրել «Տաբար» մոդելի որսորդական ողորկափող հրազենով»,- նշված է հրամանի տեքստում:

Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին նաև ՀՀ ոստիկանության համակարգի մի շարք աշխատակիցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]