1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՔԾ պետը մեդալով պարգևատրեց ՀՀ ոստիկանապետին

ՀՔԾ պետը մեդալով պարգևատրեց ՀՀ ոստիկանապետին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «ՀՀ իրավակարգի ամրապնդման համար» մեդալով պարգևատրեց ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Խաչատրյանն Օսիպյանի պարգևը հանձնեց ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության օրվա 101-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում:

«Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության «ՀՀ իրավակարգի ամրապնդման համար» մեդալով»,- նշված է ՀՔԾ պետի հրամանում:

ՀՔԾ պետի հրամանով պարգևատրման արժանացան նաև ոստիկանության համակարգի մի շարք աշխատակիցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]