1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տիգրան Սարգսյանը ԵԱՏՀ-ի համար հետաքրքրական Է համարել ԵՄ-ի իրավական որոշումները վերազգային ինստիտուտները կազմավորելիս

Տիգրան Սարգսյանը ԵԱՏՀ-ի համար հետաքրքրական Է համարել ԵՄ-ի իրավական որոշումները վերազգային ինստիտուտները կազմավորելիս

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգաիտիսը ԵԱՏՀ-ում կայացած հանդիպմանը քննարկել են համագործակցության հեռանկարները տնտեսական ինտեգրացման միջազգային իրավական հիմքերի կատարելագործման ոլորտի լավագույն համաշխարհային պրակտիկայի ուսումնասիրման ուղղութամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տիգրան Սարգսյանը պատմել Է հանձնաժողովի, ինստիտուտների աշխատանքի եւ եվրասիական ինտեգրման նպատակների, ձեռք բերված արդյունքների մասին, որոնք հաստատում են միության՝ որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտի կայացած լինելը: Նա ընդգծել Է, որ Եվրասիական տնտեսական միությունը երիտասարդ եւ, ի տարբերություն ԵՄ-ի, բացառապես տնտեսական միավորում Է:

«Մեր միության կայացման փուլը ենթադրում Է, որ մենք պետք Է շահագրգռված լինենք եվրոպական կազմակերպության հետ համագործակցությամբ: ԵԱՏՄ-ի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը մեր գերակայությունն Է»,-հայտարարել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: Սպիրիդոն Ֆլոգաիտիսը նշել Է ԵԱՏՄ-ի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարեւորությունը միջազգային հարաբերությունների գլոբալ համակարգում եւ, մասնավորապես, եվրասիական տարածաշրջանում: «Անտարակույս, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կարեւոր ու ակտիվ դեր Է խաղում միջազգային կապերի զարգացման գործում: Իմ այցը հաստատում Է վերազգային մարմնի հետ խորը եւ համակողմանի համագործակցություն զարգացնելու մեր մեծ ցանկությունն ու մտադրությունը»,- նշել Է ՀԻԵԿ-ի տնօրենների խորհրդի նախագահը: Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը նշել Է, որ իրավական որոշումները, որոնք Եվրամիությունում ընդունվել են վերազգային ինստիտուտները կազմավորելիս, հետաքրքրական են ԵԱՏՀ-ի համար: Հիմնական ուշադրությունը դարձվել Է վերազգային ընկերությունների իրավական կարգավիճակի կիրառման, ինչպես նաեւ ինտեգրացիոն շինարարության յուրաքանչյուր փուլում վերազգային մարմնին ազգային լիազորությունների փոխանցման ոլորտում եվրոպական միության պրակտիկային:

«Այժմ հանձնաժողովն ուսումնասիրում Է վերազգային եվրոպական ընկերությունների իրավական կարգավիճակը, Եվրոպական միության փորձը իրավական դաշտի ձեւավորման եւ ոչ միայն ապրանքների, այլեւ ընկերությունների ազատ տեղաշարժման համար գործիքների կիրարկման ոլորտում՝ մեր միութենական իրավունքում դրա իրագործման տեսանկյունից: Ինչ իրավունքներ ու պարտականություններ Է ձեռնարկությունների վրա դնում այդ օրենսդրությունը, որքանով Է դա խթանում ինտեգրացումը. ահա թե ինչն Է մեզ նախեւառաջ հետաքրքրում»,-ընդգծել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են ինստիտուցիոնալիզացիայի եւ համագործակցության հեռանկարները: Դրա համար, մասնավորապես, նախատեսվել Է փաստաթուղթ մշակել փոխըմբռնման մասին, որում կշարադրվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]