1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եվրամիությունը մտադիր չԷ արագացնել Brexit-ը. Յունկեր

Եվրամիությունը մտադիր չԷ արագացնել Brexit-ը. Յունկեր


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մտադիր չԷ արագացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) եւ կսպասի Լոնդոնի որոշմանը՝ միաժամանակ պատրաստվելով չկազմակերպված դուրս գալու հնարավորությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հայտարարել Է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով ընտրություններից առաջ ընթացիկ գումարման Եվրախորհրդարանի վերջին նստաշրջանում, որն ընթանում Է Ստրասբուրգում: Այն հեռարձակել Է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:
«Ես ցանկանում եմ ընդգծել, որ Եվրամիությունը մտադիր չԷ դուռը ցույց տալ Մեծ Բրիտանիային: Եվրամիությունը չի արագացնելու Brexit-ը եւ պատրաստ Է սպասել: Որոշումը պետք Է ընդունի Լոնդոնը, որքան ավելի շուտ նա դա ընդունի, այնքան ավելի լավ»,-հայտարարել Է Յունկերը:
«Մենք պատրաստ ենք առանց համաձայնագրի Brexit-ին, մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները: Բայց մենք դրանից ամենեւին ոչ մի բան չենք շահի»,-հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
ԵՄ-ի նստաշրջանում Յունկերը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եվրապատգամավորներին տեղեկացրել են ԵՄ-ի ապրիլի 10-ի գագաթնաժողովի արդյունքների մասին, որտեղ եվրոպացի ղեկավարները որոշում են ընդունել մինչեւ հոկտեմբերի 31-ը Brexit-ի հետաձգման հնարավորության մասին պայմանով, որ Մեծ Բրիտանիայում մայիսի 23-26-ին կանցկացվեն Եվրախորհրդարանի ընտրություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]