Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

ԱՄՆ-ում 17,4 մլն մարդ Է դիտել «Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանի առաջին սերիան


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան, որը տեղի Է ունեցել ապրիլի 14-ին, դիտել Է մոտավորապես 17,4 մլն ամերիկացի հանդիսատես: Ինչպես ապրիլի 15-ին հայտնել Է Reuters գործակալությունը, վկայակոչելով HBO հեռուստաալիքը, այս ցուցանիշը ռեկորդային Է ֆենթեզի ժանրում միջնադարի մասին պատմող սերիալների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի այդ, վերջին եթերաշրջանի պրեմիերային ցուցադրությունը սոցցանցերում ամենից ավելի հիշատակվողներից Է դարձել շոուի ողջ պատմության ընթացքում. դրան Էր նվիրված հանգստյան օրերին Twitter-ում հրապարակված 5 միլիոնից ավելի հրապարակում: Nielsen հետազոտական ծառայության տվյալներով, «Գահերի խաղի» նախորդ եթերաշրջանի եզրափակիչ սերիան 2017 թվականին 16,5 մլն հանդիսատես Է դիտել HBO-ով եւ հոսքային ռեժիմով: Ապրիլի 14-ին HBO հեռուստաալիքն սկսել Է «Գահերի խաղը» սերիալի ավարտական եթերաշրջանի առաջին սերիայի ցուցադրությունը: Ութերորդ եթերաշրջանը բաղկացած Է վեց Էպիզոդից:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի Է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում Է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն Է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ Է ստացել; Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի Է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին: Այս կինոսագան ամենաթանկարժեք նախագծերից մեկն Է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ: ԶԼՄ-ների տվյալներով՝ ութերորդ եթերաշրջանը HBO-ի վրա նստել Է ավելի քան 90 միլիոն դոլար գումար: Ինչպես պարզել Է Variety հանդեսը, 2017 թվականին առավել կարեւոր հինգ դերակատարները՝ Փիթեր Դինքլեյջը, Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն, Լինա Հիդին, Էմիլյա Քլարքը եւ Քիտ Հարինգթոնը, 500-հազարական դոլար են ստացել յուրաքանչյուր սերիայի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ