Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի 
ընտրության հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ՍԴ-ի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար ներկայացրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տարասյանը թեկնածուին ներկայացրեց  խորհրդարանի ապրիլի16-ի նիստում:

«ՍԴ-ի դատավորի թեկնածուի առաջադրումը կանոնակարգելու և գործընթացը ավելի թափանցիկ կազմակերպելու համար հունվարի 31-ին նախագահի կարգադրությամբ սահմանվեց ընթացակարգ, որը կապահովի նշված սկզբունքները: Ձևավորվել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվել են պետական և գիտաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությամբ սահմանված ժամկետներում ներկայացվել են ՍԴ-ի դատավորի երեք թեկնածուների փաստաթղթեր` Գոռ Հովհաննիսյանի, Վահե Գրիգորյանի և Մարտին Մանուկյանի: Աշխատանքային խմբի անդամները թեկնածուների հետ զրույցից հետո իրենց կարծիքները փակ ծրարներով ներկայացրել են նախագահին: Նախագահը, ընդունելով ի գիտություն, ունենալով յուրաքանչյուր թեկնածուի հետ առանձնազրույց, ներկայացրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»,-ներկայացրեց Տարասյանը:

Գոռ Հովհաննիսյանը ծնվել է 1978-ի սեպտեմբերի 15-ին Արթիկում: Նա 2000-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա 2002-ին մագիստրատուրան` քրեաիրավական մասնագիտացմամբ: Համալսարանն ավարտելուց հետո զորակոչել է ժամկետային զինվորական ծառայության: Մասնագիտական աշխատանքյաին գործունեությունը ծավալել է 2001-ից:  2014-ին ավարտել է  Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դոկտորատուրան և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան: Տարասյանը նշեց, որ Գոռ Հովհաննիսյանը հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի և համապատասխանում է Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ դատավորի ներկայացված պահանջներին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]