Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Հայաստանում հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվի «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն  ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից, այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցա­ռում­­ներն այս տարի Հայաստանում կանցկացվեն «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո:

ՀՀ մշակույթի նախարարությունը, համա­գոր­ծակցելով ՀՀ տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանում և Արցախում կանցկացնի բազմաբնույթ միջոցառումներ:

Միջոցառումների (կրթադաստիարակչական ծրագրեր, ճանաչողական այցեր, հուշարձանների մաքրման և բարեկարգման աշխատանքներ) նպատակն է հնարավորություն ստեղծել հանրու­թյանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու մշակութային ժառանգությանը:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ