1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

The New York Times-ը Պուլիտցերյան մրցանակ Է ստացել Թրամփի նկատմամբ հետաքննության համար

The New York Times-ը Պուլիտցերյան մրցանակ Է ստացել Թրամփի նկատմամբ հետաքննության համար
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժուռնալիստիկայի բնագավառում Պուլիտցերյան մրցանակը շնորհվել Է The New York Times թերթի լրագրողներին այն մի շարք նյութերի համար, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ենթադրյալ ֆինանսական մեքենայությունների հետաքննությանը: Դափնեկիրներին Կոլումբիական համալսարանի ժուռնալիստիկայի դպրոցում կայացած արարողությանը հայտարարել Է Պուլիտցերյան մրցանակի կազմկոմիտեի ղեկավար Դանա Քանեդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մրցանակի են արժանացել թերթի լրագրողներ Դեւիդ Բարսթոուն, Սյուզեն Քրեյգը եւ Ռասս Բյութները՝ «նախագահ Դոնալրդ Թրամփի ֆինանսների՝ 18 ամիս տեւած սպառիչ հետաքննության» համար, որը պսակազերծեց սեփական ուժերով հարստանալու վերաբերյալ նրա հայտարարությունները եւ մերկացրեց հարկերի վճարումից խուսափելու վրա հիմնված նրա բիզնես-կայսրությունը»:
The Wall Street Journal թերթը մրցանակ Է ստացել այն հայտարարություններին նվիրված մի շարք նյութերի համար, որ Թրամփն իբր գաղտնի վճարել Է երկու կանանց լռության համար, որոնք ավելի վաղ, ենթադրաբար, ինտիմ կապերի մեջ են մտել նրա հետ:
Pittsburg Post թերթը մրցանակի Է արժանացել Պիտսբուրգի սինագոգում ահաբեկչության լուսաբանման համար, որի հետեւանքով զոհվեց 11 մարդ: Sun Sentinel թերթը Պուլիտցեր Է ստացել Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի Marjory Stoneman Douglas ավագ դպրոցում հրաձգության լուսաբանման համար, որը տեղի Է ունեցել 2018 թվականի փետրվարի 14-ին եւ 17 մարդու կյանք խլել:
Associated Press գործակալությունը մրցանակի Է արժանացել «Ֆիլիպիններում թմրամոլության դեմ պատերազմի ընթացքում կատարված դաժան սպանությունների դրվագների» լուսաբանման համար:
Reuters գործակալության լրագրողները Պուլիտցերյան մրցանակ են ստացել «Մյանմայում ռոհինջա փախստականների նկատմամբ բռնությանը» նվիրված նյութերի համար:
The Washington Post թերթի աշխատակիցը մրցանակի Է արժանացել Եմենում սովի մասին պատմող ֆոտոռեպորտաժների շարքի համար: Reuters-ի ֆոտոթղթակիցները պարգեւ են ստացել ԱՄՆ-ի հարավային սահմանում միգրացիոն իրադրության լուսաբանման համար:
Գրականության բնագավառում մրցանակներ են ստացել գրողներ Ռիչարդ Փաուերսը, Ջեքի Սիբլիս Դրերին, Դեւիդ Բրայթը, Ջեֆրի Սթյուարթը, պոետ Ֆորեսթ Գանդերը, լրագրող Էլայզա Գրիսվոլդը: Առաջնակարգ երաժշտական ստեղծագործության համար մրցանակ Է ստացել երաժիշտ եւ կոմպոզիտոր Էլեն Ռայդը:
Հետմահու Պուլիտցերյան մրցանակ Է շնորհվել «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինին ամերիկյան երաժշտական մշակույթում ներդրած ավանդի համար:
Երգչուհին քաղցկեղից մահացել Է 2018 թվականի օգոստոսի 16-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]