Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հրապարակվել են առաջին լուսանկարները Փարիզի Աստվածամոր տաճարից

Հրապարակվել են առաջին լուսանկարները Փարիզի Աստվածամոր տաճարից

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրդեհ Է տեղի ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարում: Դրա հետեւանքով փլվել Է սայրաձողը, լուրջ վնասներ Է ստացել կրող կառուցատարրը: Հրդեհը մարել են մի քանի ժամ, կրակը հաջողվել Է կանգնեցնել միայն ապրիլի 16-ի առավոտյան դեմ: Գործողությանը մասնակցել Է շուրջ 400 հրշեջ, նրանցից առնվազն մեկը տուժել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրդեհի պատճառն առայժմ պարզ չԷ: Տաճարի մի մասը փակված Է փայտամածով: Հնարավոր Է, բռնկումն սկսվել Է վերականգման աշխատանքների ժամանակ անվտանգության տեխնիկայի խախտման պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը տիկնոջ հետ տաճար Է մտել, երբ առաստաղից տակավին կայծեր Էին թափվում: Նա շնորհակալություն Է հայտնել հրշեջներին եւ խոստացել որ մայրաքաղաքի կարեւորագույն տեսարժան վայրերից մեկը կվերականգնվի: Ամբողջ աշխարհից քաղաքական գործիչներն իրենց ցավակցությունն են հայտնում Ֆրանսիայի ղեկավարությանը: Սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկում են պատահարը եւ գրում, որ ապրիլի 15-ը դարձավ ոչ միայն երկրի, այլեւ աշխարհի պատմության վատթարագույն օրերից մեկը, հաղորդել ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]