1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոտր Դամի հիմնական կառուցվածքը հաջողվեց փրկել. Ֆրանսիայի մշակույթի նախարար

Նոտր Դամի հիմնական կառուցվածքը հաջողվեց փրկել. Ֆրանսիայի մշակույթի նախարար


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված Է, բայց իրադրությունը մնում Է ծայրահեղ բարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հայտարարել Է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը:
«Հիմնական կառուցվածքը փրկված Է, բայց իրադրությունը ծայրահեղ անկայուն Է»,-ասել Է նա France Inter ռադիոկայանի եթերում:
«Այս գիշեր այրվել Է տաճարի տանիքի մակերեսի երկու երրորդը, փլվել Է տաճարի սայրաձողը, լայնակի նավի մի մասը»,-նշել Է նա:
Նախարարի կարծիքով, «անհրաժեշտ Է պահպանել զգոնությունը, բայց լինել լավատես»: «Խոսքը վերաբերում Է չտեսնված դրամայի, եւ պետությունը համընդհանուր համերաշխության այս մթնոլորտում կանի անհրաժեշտ ամեն ինչ»,-ասել Է նա: «Մեզ կպահանջվի բոլորի օգնությունը»,-հավելել Է Ռիեստերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]