Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փարիզի Աստվածամոր տաճարին կհատկացվի 10 մլն եվրո արտակարգ օգնություն

Փարիզի Աստվածամոր տաճարին կհատկացվի 10 մլն եվրո արտակարգ օգնություն

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլ դը Ֆրանս տարածաշրջանը, որպես արտակարգ օգնություն, 10 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարին, որտեղ հրդեհ Է տեղի ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսին: Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարությանն առընթեր պետքարտուղար Լորան Նունիեսը հայտարարել Է, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը հսկողության տակ Է վերցվել, բայց «ամբողջովին մարված չԷ»:

Ինչպես հաղորդվում Է, Պեկրեսը հայտարարել Է, որ 10 մլն եվրո արտակարգ օգնություն կհատկացնի տաճարի վերականգնման համար: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել Էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել Է տաճարի սայրաձողը, կրակով Էր բռնվել կրող կառուցվածքը: Հրդեհաշիջմանը ներգրավվել Էր մոտավորապես 400 հրշեջ: Figaro թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, հայտնել Է հրդեհի մարման մասին: Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ պատահարը կարող Է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]