Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆրանսիացի միլիարդատերերի ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Նոտր Դամի վերականգնմանը

Ֆրանսիացի միլիարդատերերի ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Նոտր Դամի 
վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի միլիարդատեր-գործարարներ Պինոների ընտանիքը 100 միլիոն եվրո կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, որը տուժել Է այնտեղ բռնկած հրդեհի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին այս մասին հայտնել Է Agence France-Presse-ը:

«Հայրս՝ Ֆրանսուա Պինոն, եւ ես որոշեցինք Artemis ընկերության հիմնադրամներից 100 միլիոն եվրո հատկացնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որտեղ երկուշաբթի օրը հրդեհ Է բռնկել»,- գործակալությանը հայտարարել Է գործարար Ֆրանսուա Անրի Պինոն: Պինոների ընտանիքն Artemis եւ Kering ընկերությունների սեփականատերն Է: Առաջին ըներությանն Է պատկանում նաեւ Christie՚s աճուրդային տունը: Kering-ին են պատկանում նորաձեւ հագուստի մի շարք բրենդներ, այդ թվում՝ Gucci-ն եւ Yves Saint Laurent-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]