Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Ապրիլ

Արագածոտնի մարզի Կոշ գյուղում անասնագոմի տանիք է այրվել

Արագածոտնի մարզի Կոշ գյուղում անասնագոմի տանիք է այրվել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 15-ին, ժամը 16:37-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել` 19:45-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, այրվել է անասնագոմի տանիքը՝ մոտ 80 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ