Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 130 դեպք

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 130 դեպք

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 12-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 130 դեպք, այդ թվում՝ 19-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 25, անձնական ունեցվածքի գողության 22, ծեծի 14, խարդախության 10, սպանության սպառնալիքի և բնակարանային գողության 6-ական, խուլիգանության ու ապօրինի ծառահատման 5-ական, յուրացման կամ վատնման և հարկերից խուսափելու 3-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, անձի առևանգման, հանցագործության նախապատրաստման, սառը զենքի հայտնաբերման, առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու փորձ կատարելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, փաստաթղթի կեղծիքի ու սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 11, բնակարանային գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 49-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]